
Սեփական էլեկտրոնիկա
BeeSync-ի PCB համակարգը նախագծված է փեթակի սենսորների, կապի և մոնիտորինգի համար։
Վերահսկեք փեթակները հեռավար, շուտ նկատեք խնդիրները և կառավարեք մեղրի արտադրությունը իրական տվյալների հիման վրա։
Առաջին 200 փորձնական BeeSync փեթակները հասանելի են նախնական պատվերով։ Առաջարկում ներառված է նոր դիզայնով խելացի փեթակ, էլեկտրոնիկա, PCB համակարգ, սենսորներ, արհեստական բանականությամբ տեսախցիկ, բջջային հավելված, web հարթակ և BeeSync հարթակի 1 տարվա անվճար բաժանորդագրություն։
Նվազագույն պատվեր՝ 5 փեթակ · Պատրաստում և առաքում՝ 8–12 շաբաթ · 50% կանխավճար

Շատ խնդիրներ երևում են միայն այն ժամանակ, երբ արդեն առաջացրել են կորուստ։
Մեղուների առողջական խնդիրները հաճախ նկատվում են ուշ, երբ փեթակն արդեն թուլացել է։
Մայր մեղվի բացակայությունը կամ թույլ աշխատանքը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ։
Յուրաքանչյուր փեթակի ստուգումը պահանջում է ժամանակ, ճանապարհ և ֆիզիկական ներկայություն։
Առանց քաշի և տվյալների դժվար է հասկանալ մեղրի իրական աճը և սեզոնային արդյունքը։
Հեռավոր տարածքներում փեթակների տեղաշարժը կամ գողությունը դժվար է վերահսկել։
Ջերմաստիճանի, խոնավության և եղանակային փոփոխությունները կարող են վնասել ընտանիքին։
BeeSync-ը խելացի փեթակի համակարգ է, որը թույլ է տալիս հեռավար հետևել փեթակի առողջությանը, քաշին, ներքին պայմաններին և տեղակայմանը։ Համակարգը զգուշացնում է ռիսկերի մասին, որպեսզի մեղվապահը կարողանա արագ արձագանքել։
Տեսնում եք քաշը, ջերմաստիճանը, խոնավությունը, տեղաշարժը և ընդհանուր վիճակը։
Ստանում եք ծանուցումներ հիվանդության, եղանակային ռիսկի, տեղաշարժի կամ վտանգավոր շեղումների դեպքում։
Բոլոր փեթակները վերահսկում եք բջջային հավելվածով և web հարթակով։
Առաջարկը ներառում է ոչ միայն փեթակ, այլ ամբողջական խելացի մոնիտորինգի համակարգ։
Հարմար դաշտային օգտագործման, սենսորների ինտեգրման և տեղափոխման համար։
BeeSync-ի սեփական սարքավորում՝ նախատեսված փեթակի տվյալների հավաքման համար։
Քաշի, ջերմաստիճանի, խոնավության, տեղաշարժի և տեղակայման մոնիտորինգի համար։
Օգնում է վաղ նկատել մեղուների հիվանդությունների և անառողջ վիճակի նշաններ։
Տվյալներ, զգուշացումներ և փեթակի վիճակ՝ ձեր հեռախոսում։
Բոլոր փեթակների կառավարում, վիճակագրություն և սեզոնային վերլուծություն։
BeeSync հարթակի օգտագործում առանց բաժանորդագրության վճարի առաջին տարվա ընթացքում։
Մեր թիմը կօգնի տեղադրման, օգտագործման և տվյալների հասկանալու հարցերում։
Լրացուցիչ հնարավորություններ, որոնք օգնում են ավելի լավ կառավարել փեթակները և բարձրացնել եկամուտը։
Առաջիկա 1 և 6 ժամվա եղանակային ռիսկերի մասին ծանուցումներ։
Յուրաքանչյուր փեթակ կարող է ունենալ իր պատմությունը՝ օգտակար նաև գնորդների և գործընկերների համար։
Փեթակի տեղաշարժի դեպքում ստանում եք անմիջական զգուշացում՝ նվազեցնելով գողության ռիսկը։
Համակարգը հետևում է փեթակի ներսի պայմաններին՝ օգնելով պահպանել մեղուների առողջ միջավայր։
Քաշի տվյալները օգնում են հասկանալ մեղրի աճը և ճիշտ պլանավորել սեզոնը։
Վաղ զգուշացումների և տվյալների հիման վրա հնարավոր է բարելավել արտադրողականությունը ~20%։ Չի ներկայացվում որպես երաշխիք։
Մենք արդեն աշխատում ենք BeeSync-ի սարքավորման, փեթակի դիզայնի և հավելվածի վրա՝ փորձնական փուլի համար։

BeeSync-ի PCB համակարգը նախագծված է փեթակի սենսորների, կապի և մոնիտորինգի համար։

Փեթակը նախագծվում է դաշտային օգտագործման և սենսորների ինտեգրման համար։

Մեղվապահը կարող է տեսնել տվյալները, զգուշացումները և փեթակի վիճակը մեկ պարզ հավելվածում։
Պատկերները ներկայացնում են BeeSync-ի իրական արտադրական և փորձնական աշխատանքների ընթացքը։
Մեր աշխատանքը ներկայացվել է մրցույթներում, մեդիա հարթակներում և մասնագիտական լսարանին։
BeeSync-ը իրականացվում է ACBA Federation-ի աջակցությամբ՝ որպես խելացի գյուղատնտեսության նորարարական լուծում։
BeeSync-ը TCF միջոցառման շրջանակում արժանացել է 1-ին տեղի՝ որպես նորարարական տեխնոլոգիական լուծում։
BeeSync-ը Sevan Startup Summit-ում ստացել է 2-րդ տեղ՝ խելացի գյուղատնտեսության ոլորտում իր լուծման համար։
BeeSync-ը ներկայացվել է Digitec podcast-ում՝ քննարկելով խելացի մեղվապահության ապագան։
BeeSync-ը ներկայացվել է Radio 106.5-ում՝ որպես ժամանակակից լուծում մեղվապահության խնդիրների համար։
BeeSync-ի մասին պատմվել է First Channel America-ում՝ ներկայացնելով հայկական նորարարական լուծումը միջազգային լսարանին։
BeeSync-ը ներկայացվել է How2B հարթակում՝ որպես տեխնոլոգիական startup մեղվապահության ոլորտում։
Սահմանափակ 200 փորձնական փեթակների ծրագիրը նախատեսված է այն մեղվապահների համար, ովքեր ցանկանում են առաջիններից օգտվել BeeSync խելացի փեթակների տեխնոլոգիայից՝ 50% զեղչով և BeeSync հարթակի 1 տարվա անվճար բաժանորդագրությամբ։
Հայտը լրացնելը դեռ վերջնական վճարում չի պահանջում։ Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ քանակը, պայմանները և հաջորդ քայլերը քննարկելու համար։
Սովորական գին՝ ~320,000 դրամ / 1 փեթակի համար
Փորձնական գին՝ 160,000 դրամ / 1 փեթակի համար (50% զեղչ)
Նվազագույն պատվեր՝ 5 փեթակ
Ընդհանուր նվազագույն պատվեր՝ 800,000 դրամ
Ներառում է՝
BeeSync խելացի փեթակ, էլեկտրոնիկա, PCB համակարգ, սենսորներ, արհեստական բանականությամբ տեսախցիկ, բջջային հավելված, web հարթակ և BeeSync հարթակի 1 տարվա անվճար բաժանորդագրություն։
Վճարման պայմաններ՝
Գինը նշված է 1 փեթակի համար։ Փորձնական ծրագրի նվազագույն պատվերը 5 փեթակ է։
Առաջարկը գործում է միայն առաջին 200 փորձնական փեթակների համար։
Տեղերը սահմանափակ են․ հասանելի է միայն 200 փորձնական փեթակ։
Նշում եք Ձեր տվյալները, փեթակների մոտավոր քանակը և ֆերմայի տեղակայումը։
Քննարկում ենք Ձեր կարիքը, պայմանները և տեխնիկական հնարավորությունները։
Հաստատում եք փեթակների քանակը և մասնակցությունը փորձնական ծրագրին։
Կանխավճարից հետո սկսվում է արտադրության գործընթացը։
Պատրաստումն ու առաքումը տևում են մոտավորապես 8–12 շաբաթ։
Լրացրեք ձևը՝ ամրագրելու Ձեր փեթակները փորձնական ծրագրում։
Առաջին 200 փեթակների առաջարկը սահմանափակ է։ Լրացրեք հայտը, և մեր թիմը կկապվի Ձեզ հետ։
Ամրագրել փորձնական փեթակՀայտը լրացնելը անվճար է և չի պարտավորեցնում անմիջապես վճարում կատարել։